«Արմանչիկ էլի ճարպկություն ես անում» արտահայտությունը՝ ծեծկռտուքի պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արտյոմ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Նորքի 1-ին նրբանցքի 2-րդ տուն հասցեի հարակից տարածք հանդիսացող Նորքի 1-ին նրբանցքում, Նարեկ Արայիկի Ադիյանի և Զավեն Ռաֆիկի Գևորգյանի կողմից վարվող մեքենաներով, փողոցով միմյանց կողքով անցնելիս Զավեն Գևորգյանի կողմից՝ Նարեկ Ադիյանի կողմից վարվող մեքենայի վարորդի հասցեին «Արմանչիկ էլի ճարպկություն ես անում» արտահայտությունը հնչեցնելու չնչին առիթով պայմանավորված և այդ արտահայտության շուրջ ծավալված վիճաբանության ընթացքում, Նարեկ Արայիկի Ադիյանի, Արթուր Հրանտի Ազարյանի հետ միասին, խմբի կազմում, դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Զավեն Ռաֆիկի Գևորգյանի մարմնի տարբեր մասերին՝ ինչի արդյունքում Զավեն Գևորգյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ, որոնք առաջացրել են առողջության տևական քայքայում:

Ք.Մ




Լրահոս