Վաղը կմեկնարկի խորհրդարանի հերթական նստաշրջանը, որն ամառվա համար վերջինն է լինելու, սակայն արտահերթ նիստեր դեռ կգումարվեն։ Այսօր ԱԺ խորհուրդը նիստ կգումարի եւ կընդունի օրակարգը։
Armlur.am-ը տեղեկացավ, որ այս պահին օրակարգում 11 հիմնական եւ 8 լրացուցիչ հարցեր են ընդգրկված։ Հիմնական հարցերից է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի նախագծի կատարողականը եւ Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության հաշվետվությունը։
Արդեն չորեքշաբթի օրը տեղի կունենա ավանդական հարցուպատասխանը կառավարության անդամների հետ, որին կմասնակցի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ն.Հ.