ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սովետական մշակութային համակարգի վերապրուկներ. ՀՀ ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչումները կչեղարկվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն առաջարոկում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները: Ավելին նախարարությունն այս մասին որոշման նախագիծն արդեն դրել է հանրային քննարկման:

Ըստ այդ նախագծի՝ մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիշ կպահպանվի ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները, որոնք առավել ընդգրկուն եզրույթներ են և ներառում են դաշտն ամբողջապես։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պատվավոր կոչումների չեղարկման դեպքում կարիք կլինի վերանայելու հուղարկավորության կառավարական հանձնաժողովի ձևավորման չափանիշները:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի կոչման արժանացած արվեստագետները ստանում են 40 հազար դրամ պարգևավճար:

Ըստ նախարարության հիմնավորման՝ պատվավոր կոչումներն ունենում են բացասական ազդեցություն ինչպես առանձին կառույցների ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի, այնպես էլ մշակութային դաշտի բովանդակության վրա առհասարակ: Ձևավորվում են մրցակցային հարաբերություններ ոչ թե մասնագիտական տիրույթում, այլ` նեղ միջանձնային հարթությունում: Բացի այս, նախարարության հիմնավորման մեջ նշված է նաեւ, որ պատվավոր կոչումները սովետական մշակութային համակարգի վերապրուկներ են:

Ս.Հ.




Լրահոս