Կադիրովը մեկնաբանել է Պուտինի առողջական խնդիրների մասին լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական խնդիրների մասին լուրերը։ Քաղաքական գործիչը ձայնային հաղորդագրությունը հրապարակել է Telegram-ում։

Կադիրովը կեղծ տեղեկություններ տարածող չարակամներին խորհուրդ է տվել փակել իրենց բերանը, որպեսզի հետո չամաչեն ու անհարմար վիճակում չհայտնվեն։

Չեչնիայի ղեկավարը խոսել է ՌԴ նախագահի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ Պուտինի ձայնը, ըստ նրա, «շատ զվարթ» ու «հրամայական» էր։

«Այնպիսի անհեթեթություն եմ կարդացել, անհեթեթություն, որ մեր նախագահը իբր առողջական խնդիրներ ունի, կոմայի մեջ է, նրան փոխարինող են փնտրում։ Ես ուզում եմ ձեզ վշտացնել, ես վերջերս խոսել եմ նախագահի հետ, նա շատ զվարթ, հրամայական ձայն ուներ, և պատրաստ է ավարտել հատուկ գործողությունը՝ հնարավորինս չվնասելով ուկրաինացի ժողովրդին և պետությանը»,- ասել է Կադիրովը։




Լրահոս