ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են պետբյուջեի հաշվին ամենաշատը գործուղման մեկնած ՔՊ-ական պատգամավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվարի 1-ից մինչեւ հունիսի 15-ն Ազգային ժողովի 50 պատգամավոր մեկնել է գործուղման: ArmLur.am-ը հաշվարկել եւ ներկայացնում է, թե Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորներից ով քանի անգամ եւ որ երկիր է գործուղման մեկնել:

Գործուղման ամենաշատ մեկնած ՔՊ-ական պատգամավորներից է պետական-իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ 9 անգամ, աշխարհագրությունն էլ բազմազան է՝ ՌԴ, Ֆրանսիա, Տաջիկստան, Շվեյցարիա եւ այլն:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը գործուղման է մեկնել 8 անգամ: Երկրները կրկին տարբեր են՝ Շվեյցարիա, Կիպրոս, Շվեդիա:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը 7 անգամ է գործուղման մեկնել, այդ թվում՝ Ավստրիայում եւ ՌԴ-ում նպատակը եղել է Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցելը: Նա եղել է նաեւ Հունաստանում, Ֆրանսիայում, Իռլանդիայում:

6-ական անգամ գործուղման են մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, 5-ական անգամ Արման Եղոյանը, Սարգիս Խանդանյանն ու Ալեքսեյ Սանդիկովը: Հետաքրքիր է, որ վերջինիս այցերի ժամանակ ծախսերը հիմնականում կատարվել են հրավիրող կողմի հաշվին: Անդրանիկ Քոչարյանն ու Մարիա Կարապետյանն էլ չորսական անգամ են գործուղման մեկնել, մյուսներն էլ՝ ավելի քիչ: Հիմնականում բոլոր պատգամավորներն էլ մեկնել են պետբյուջեի միջոցների հաշվին, սակայն եղել են դեպքեր նաեւ, երբ գիշերակացը կամ այլ ծախսերը հոգացել է հրավիրող կողմը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս