Մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով հիփոթեքային վարկավորման տեղեկանք կտրամադրվի 2022 թվականին դիմում-հայտ ներկայացրած բոլոր զինծառայողներին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս մասնին որոշման նախագիծը հանրային քննարկման է դրել ՀՀ պաշտպանության նախարարությունը: Մեզ հայտնի դարձավ, որ ռազմաուսումնական հաստատություն ավարտած և սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար կսահմանվի առաջնահերթության կարգով ծրագրում ընդգրկելու հնարավորություն: Նշենք, որ 2022 թվականին հիփոթեքային վարկավորման ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած, ռեեստրում գրանցված, առանց վիճակահանության և վիճակահանության արդյունքներով տեղեկանք ստացած զինծառայողների թիվը կազմում է 492 զինծառայող, իսկ վարկավորման տեղեկանք չստացած զինծառայողների թիվը կազմում է 526 զինծառայող:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախորդող երկու տարիների համար չօգտագործված թվով 528 վարկավորման ապահովումն առանց վիճակահանության իրացնել 2022 թվականի ծրագրի շրջանակներում դիմում-հայտ ներկայացրած և ռեեստրում գրանցված 526 զինծառայողներին:
Ի դեպ, տեղեկացնենք, որ 526 զինծառայողի հաշվով լրացուցիչ դրամական միջոցների պահանջարկը կկազմի 1 մլրդ 307,4 մլն դրամ: Վարկավորման ծրագրի իրականացման ընթացքում միջինը մեկ շահառուի հաշվով կանխավճարի դրամական աջակցությունը կազմում է 2 մլն 202 հազար դրամ:
Ս.Հ.