Հայաստանում ստացված վարորդական իրավունքի վկայականները կարող են կընդունվեն Ռուսաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի պետդուման հունիսի 30-ին առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է ճանաչել Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական իրավունքի վկայականները՝ ՌԴ-ում նրանց կողմից ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն իրականացնելու պարագայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նախատեսվող փոփոխությունները ենթադրում են Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում՝ տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման պարագայում»,- ասվում է օրինագծում ։

Ներկայում նմանատիպ նորմը կիրառվում է Ղրղզստանի քաղաքացիների և այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությունը սահմանում է ռուսերենի օգտագործումը՝ որպես պաշտոնական լեզու:




Լրահոս