Օդի ջերմաստիճանը կնվազի․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-ին, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:




Լրահոս