Ուկրաինան հուլիսի 1-ից Ռուսաստանի համար վիզային ռեժիմ է մտցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինան հուլիսի 1-ից Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մուտքի վիզային ռեժիմ է մտցնում։

Ուկրաինայի ԱԳՆ-ում նշել են, որ վիզայի առկայությունը ռուսաստանցիների համար երկրի տարածք մուտքը չի երաշխավորում, քանի որ վերջնական որոշում կայացնում են սահմանապահները։

Այժմ Ռուսաստանի քաղաքացիները կարող են ուկրաինական վիզա ստանալ VFS Global ընկերության վիզային կենտրոններում, որոնք գտնվում են ռուսաստանյան ութ քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Կալինինգրադում, Կազանում, Նովոսիբիրսկում, Դոնի Ռոստովում եւ Սամարայում։




Լրահոս