ՔՊ-ական որ պատգամավորները ներկա չէին ընդդիմադիրներին պաշտոնից զրկելու քվեարկությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում 66 կողմ ձայնով ընդունվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ» եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» նախագծերը:

ԱԺ ՔՊ խմբակցությունն ունի 71 պատգամավոր, այսինքն 6 պատգամավոր չի մասնակցել քվեարկությանը: Իսկ ովքեր են նրանք. նախ ԱԺ նիստին այսօր ներկա չէին խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Սարգիս Խանդանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը եւ Էդուարդ Աղաջանյանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նրանք բոլորը գործուղման են:

Ն.Հ.




Լրահոս