Հանձնաժողովի նախագահի պաշտնը վերքաղաքական է և պետք է ընդունել Թովմասյանի որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիովին համաձայն եմ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի որոշման հետ… Այս մասին հայտարարություն է տարածել քաղաքական գործիչ Մամիկոն Խուրշուդյանը:

«Տիկին Թովմասյանի քայլը գրագետ է և հեռատես…
Լինելով Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Թագուհի Թովմասյանն արձագանքում է մարդու իրավունքների ոտնահարմանն ուղղված բազմաթիվ հարցերին ու խնդիրներին և իր ձայնը որոշելի դարձնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս միջազգային կառույցներում։

Թագուհի Թովմասյանի զեկույցներն ու կատարած քայլերը զսպող դեր են կատարում ցանկացած անօրինականության դեմ, իսկ տարվող աշխատանքներն ուղղակի ահռելի են…
Հիշում եմ, տարիներ առաջ նույն պաշտոնը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանը նույնպես փայլում էր իր աշխատասիրությամբ և կատարած գործով։

Կարծում եմ, որ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը իր գործիքակազմով պետք է համարել վերքաղաքական և ընդունել տիկին Թովմասյանի որոշումը որպես դրական քայլ ու յուրահատուկ պայքարի ձև…»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ կշարունակի իր գործունեությունը որպես  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ, ԱՆԿԱԽ նախագահ:




Լրահոս