ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիսիանում օտարերկրացին գողացել էր բջջային հեռախոս ու դրամապանակ` 400 հազար դրամով. բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 28-ին Սյունիքի մարզի Հացավան գյուղի մի բնակիչ ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում տվեց, որ ինչ-որ մեկը մտել է իր տան բակ և բազմոցի վրայից գողացել իր բջջային հեռախոսն ու դրամապանակը` 400 հազար դրամով։
Սիսիանի ոստիկանները նախ պարզեցին, որ դեպքի օրը օտարերկրացի քաղաքացիներ են եղել գյուղում, որոնք անցել են նաև այդ հատվածով։

Կատարվեցին նաև այլ ճշտումներ, ինչից հետո կասկածվողը հայտնաբերվեց Սիսիանի գազալցակայաններից մեկում ու բերման ենթարկվեց բաժին։

38-ամյա տղամարդը խոստովանեց, որ ինքն է գողությունն արել և ներկայացրեց հափշտակած բջջային հեռախոսը։ Իսկ դրամապանակը, ըստ նրա, նետել էր գետը։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։




Լրահոս