ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վճռաբեկ դատարանի պալատներում դատավորներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել:
Այդպիսով՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ են նշանակվել Արծրուն Միրզոյանը, Լիանա Հակոբյանն ու Քրիստինե Մկոյանը։
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ են նշանակվել Արթուր Դավթյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Գևորգ Գյոզալյանը։
Արտակ Կրկյաշարյանը, Սերգեյ Չիչոյանն ու Կարեն Բիշարյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորներ: