![](https://armlur.am/wp-content/uploads/2022/07/timthumb-1.jpeg)
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն առաջիկա օրերին կայցելի Իրան։ Այս մասին հաղորդում Է Fars news գործակալությունը:
Ինչպես նշված է տեղեկատվության մեջ, այցը տեղի կունենա Իրանի ԱԳ նախարար Հուսեյն Ամիրաբդուլահիի հրավերով:
Այցի շրջանակներում Ջեյհուն Բայրամովը կհանդիպի Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, մի շարք կառավարական պաշտոնյաների, ինչպես նաեւ Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամեդ Բաղիր Գալիբաֆի հետ: