Հայաստանում քաղաքաշինության բնագավառում խախտում անելու համար մեծ տուգանքներ կնշանակվեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ նպատակով վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կարվեն:
Մեզ հայտնի դարձավ, որ քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների, քաղաքաշինական նորմերի էական խախտումներով, հասարակական և արտադրական շենքերում կամ շենքերին կից՝ շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելու, վերականգնելու, ուժեղացնելու, արդիականացնելու, վերազինելու, ընդլայնելու, հիմնանորոգելու կամ տեղադրելու համար տուգանել 500 հազար դրամից մինչեւ 1 մլն դրամի չափով:
Ավելին, սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների, քաղաքաշինական նորմերի էական խախտումներով հողամասում, ինչպես նաև բնակելի, հասարակական և արտադրական շենքերում կամ շենքերին կից՝ շենք, շինություն կամ այլ կառույց քանդելը կամ ապամոնտաժելու համար եւս տուգանքի կնշանակվի՝ 500 հազար դրամից մինչեւ 1 մլն դրամի չափով: Իսկ կառուցապատումը-շինարարությունը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում չավարտելըու դեպքում տուգանքի չափը կկազմի շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոս:
Բացի այս, տուգանքի նշանակելուց հետո՝ չիրականացված աշխատանքների համար կառուցապատման-շինարարության տևողության նորմերով հաշվարկված (երկարաձգված) նոր ժամկետում, կառուցապատումը-շինարարությունը չավարտելու համար տուգանքի չափը կկազմի շինարարության նախահաշվային արժեքի 10 տոկոսը:
Ս.Հ.