ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ պետք է իմանան Հունաստան մեկնողները. նոր կանոններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տուրիստական սեզոնին որոշ երկրներ կորոնավիրուսի սահմանափակումները մեղամացրել են: Բայց կան նաեւ եվրոպական երկրներ, որտեղ մուտքի թույլտվություն ստանալու համար պարտադիր է ամբողջական պատվաստման սերտիֆիկատն ու Covid-19 թեստի բացասական արդյունքը:

Ինչպես հայտնի է՝ մեր հայրենակիցների մեծ մասը ամառային հանգիստը նախընտրում է անցկացնել Հունաստանում: Ինչ պետք է իմանան Հունաստան մեկնողները:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա մայիսի 1-ից մինչ այժմ, քանի դեռ թույլ է տալիս համաճարակաբանական իրավիճակը, բոլոր զբոսաշրջիկները, անկախ իրենց ծագման երկրից, այլևս պարտադիր չէ ներկայացնել պատվաստման կամ COVID-19-ից ապաքինման վկայական, բացասական վկայական թեստի արդյունք, ինչպես նաև անցնել արագ թեստավորման ընթացակարգ՝ ժամանելուն պես:

Ուժի մեջ շարունակում է մնալ PLF հարթակում (Passenger Locator Form) Էլեկտրոնային ձեւի լրացնելը, սակայն այն պարտադիր չէ: Նշենք, որ այս հարթակի միջոցով զբոսաշրջիկին, իր ընտանիքի անդամներին հնարավորություն է տրվում տրամադրել կորոնավիրուսի բացասական կամ դրական տեստեր:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Հունաստանում սրճարաններ, պանդոկներ, թանգարաններ և այլ հասարակական վայրեր այցելելու համար բացասական թեստի արդյունքն ու պատվաստման վկայականներ չեն պահանջվում: Դրանք անհրաժեշտ են միայն բժշկական և կրթական հաստատություններ այցելելու համար:

Փակ տարածքներում, սուպերմարկետներում և տրանսպորտում շարունակում է պարտադիր մնալ շնչառական պաշտպանության բարձր աստիճանով դիմակներ (FFP2 կամ N95) կամ, որպես այլընտրանք, կրկնակի դիմակի կրումը (վիրաբուժական և կտորեղեն):

Ս.Հ.




Լրահոս