Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիցիա») երկրի հարավում թռիչքների արգելքը երկարացրել է մինչև հուլիսի 12-ը։ Այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա օդանավակայաններ։
Ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է ուղևորների փոխադրում կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները։
Ռուսաստանի հարավում թռիչքները սահմանափակվել են փետրվարի 24-ից՝ Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։