Հանգստյան օրերին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ենթակա տարածքային բաժինների ծառայողներն ու Սյունիքը սպասարկող ճանապարհային ոստիկանները իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Հատուկ միջոցառման ընթացքում ստուգվել է 3000-ից ավելի տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է մահակ ու կռփազենք։ Բացի այդ, արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 66 խախտում։
Մասնավորապես, 2 վարորդ եղել են ոչ սթափ, 9-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի, 3-ը՝ ժամկետանց վարորդական իրավունքի վկայականով և այլն։ 19 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։