ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիվանդանոցներ այցելողները դժգոհում են. նոր օրենքը գլխացավանք է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 1-ից, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, Երևանում գործող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր բժշկական ծառայությունների դիմաց վճարները ընդունվում են միայն անկանխիկ։ Մինչև 2024-ի հուլիսի 1-ը վճարման այս համակարգը պետք է գործի հանրապետության բոլոր բուժհաստատություններում։ ArmLur.am-ն այս խնդրի շուրջ այցելելեց «Արմենիա» բժշկական կենտրոն, զրուցեց քաղաքացիների հետ եւ հետաքրքրվեց, թե ինչ անհարմարություններ է առաջացրել օրենքի այս պահանջը նրանց մոտ:

Սակայն բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Աշոտ Կուրղինյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ բավականին քայլեր են իրականացվել, որպեսզի դժվարությունները հասցվեն մինիմալի:

Բուժկենտրոնի ներկայացուցիչն ասում է, որ հաստատությունը հագեցած է տերմինալ սարքերով: Բայց մյուս կողմից մեծ է այն քաղաքացիների թիվը, որոնք չեն կարողանում օգտվել տերմինալից, այդ իսկ պատճառով բուժկենտրոններում, լաբորատորիաներում հերթեր են կուտակվում:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս