Հուլիսի 8-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը կոտրում է Արշակունյաց պողոտայի լուսացույցները:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ Երևանի բնակիչ 57-ամյա տղամարդը դիտավորությամբ փայտով խփել և կոտրել է Հրանտ Վարդանյան փողոցում տեղադրված լուսացույցը: Նա Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
Կատարվում է քննություն: