![](https://armlur.am/wp-content/uploads/2022/07/արա.png)
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Արարատ»-«Շկենդիյա» պատասխան հանդիպման մուտքն ազատ կլինի։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
Հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին և կմեկնարկի ժամը 19։00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։
Հիշեցնենք՝ թիմերի միջև կայացած առաջին խաղում «Արարատը» 0-2 հաշվով պարտություն է կրել։