ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինձնից առաջ 150 հոգի մարդ կա». քաղաքացիները բողոքում են անձնագրերի վարչություններում մեծ հերթերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին Անձնագրային եւ վիզաների վարչության աշխատանքից դժգոհում են գրեթե բոլորը: ArmLur.am-ը քաղաքացիների բողոքների հետքերով այցելեց բաժիններից մեկը: Դրսում հերթեր էին, կային մարդիկ, որոնք առավոտյան իննից տեղում էին, սակայն հերթը հասնելու էր միայն ընդմիջումից հետո:

Նշենք, որ այս իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն էր տարածել նաեւ Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ոստիկանության լրատվական ծառայությունը անձնագրային բաժիններում գոյացած հերթերի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել, որում ասվում է հետևյալը․ «Տեղեկացնում ենք, որ հիմնականում ամռան ամիսներին, սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված, կտրուկ մեծանում է անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար դիմողների քանակը։ Մասնավորապես, աճում են ինչպես մեր հայրենակիցների կողմից հանգստանալու նպատակով արտերկիր մեկնելու համար անձնագիր ձեռք բերելու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության նշում կատարելու համար դիմելու դեպքերը, այնպես էլ օտարերկրյա պետություններից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների կողմից անձնագիր ստանալու կամ փոխանակելու դիմումները։ Հորդորում ենք Անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ դիմած քաղաքացիներին՝ նկարագրված իրավիճակի պայմաններում դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և իրենց գործողություններով ավելի չբարդացնել իրավիճակը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս