ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գևորգ Պետրոսյանի դատախազ եղբորը հրավիրել են Քննչական կոմիտե. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանին հրավիրել են քննչական կոմիտե՝ հարցաքննության:

Ինչպես հայտնի է օրերս Ավագ Դատախազ Էդգար Պետրոսյանը պարեկների հետ հայտնվել էր միջադեպի կիզակետում:Պարեկները պնդում են, որ նա հայհոյնքներ է հնչեցրել, բռնություն է կիրառել, այդ պատճառով են իրենք դատախազին բռնությամբ ձերբակալել: Մինչդեռ համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ Էդգար Պետրոսյանը իր տան բակում կանգնած զրուցում է, եւ պարեկները, արցունքաբեր գազ կիրառելով, նրան ձերբակալում են:

Ինչեւէ միջադեպ արձանագրվել է, պարեկների կողմից նա ձերբակալվել է, բայց ազատ է արձակվել, քանի որ հսկող դատախազը համարել է, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է եղել։

Ի դեպ տեղեկություններ էին տարածվել, որ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբոր վարած մեքենան պարեկները կանգնեցրել են այն պատճառով, քանի որ այն վարել է հարբած վիճակում։
Այսպիսով միջադեպի մասով քրեական վարույթ է նախաձեռնված եւ քննչական կոմիտեն դատախազին եւ պարեկներին հարցաքննության է հրավիրել եւ հարցաքննել: Ավելին, ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ առաջիկայում դատախազ Էդգար Պետրոսյանն ու պարեկները կառերեսվեն:

Ք.Մ




Լրահոս