ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սերգեյ Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա Սարգիս Լալայանի կողմից իրեն տեղին արված դիտողությունը ցավագին ընդունելով, ինչպես նաև «Արա» դիմելաձևի աննշան առիթով, իր սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքից մղված, խուլիգանական դրդումներով, Ս. Լալայանին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, դանակով և ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքի, 7-րդ կողոսկրի, թոքի վնասման ձևով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, ինչպես նաև առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, ենթամաշկային արյունահավաքի ձևով և առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող ձախ նախաբազկի ծակած-կտրած վերքի ձևով մարմնական վնասվածքներ:
Ք.Մ.