Պատանիների բռնցքամարտի հավաքականը պատրաստվում է Էրզրումում Եվրոպայի առաջնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, մարզիչներ Արթուր Մելքումյանի և Արմեն Բաղդասարյանի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում։ Հավաքին մասնակցում է 24 մարզիկ` 19 տղա և 5 աղջիկ։ Այս հավաքաով պատանի բռնցքամարտիկները սկսել են նախապատրաստվել օգոստոսի 10-ից 21-ը Թուրքիայի Էրզրում քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Առաջին հավաքի ընթացքում մարզչական կազմը շեշտը դրել է բռնցքամարտիկների ֆիզիկական պատրաստվածությունը բարելավելու վրա։ Այն կավարտի հուլիսի 24-ին։ 2-րդ հավաքը մեր մարզիկները կանցկացնեն Օլիմպավանում։




Լրահոս