Մայիսի 28-ին ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Հասրաթյան փողոցի մի շենքից խողովակներ են գողացել:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները հուլիսի 14-ին, գողությունը կատարելու կասկածանքով, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 5-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 36-ամյա Արսեն Մ.-ին: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ գողությունը կատարել է ինքը:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Արսեն Մ.-ն հունիսի 6-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: