Հուլիսի 10-ին` ժամը 21.52-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Կոմիտասի պողոտայում բացահայտ հափշտակեցին անհայտ կնոջ վզնոցը:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ մի երիտասարդ 71-ամյա կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էր վզնոցը և դիմել փախուստի: Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կողոպուտը կատարել է Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի 25-ամյա բնակիչը: Հուլիսի 15-ին նա Մովսես Խորենացու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
Պարզվել է, որ նա կատարել է նաև նմանատիպ այլ արարքներ: Կատարվում է նախաքննություն: