Միջազգային վարորդական վկայականը տրվում է մինչև երեք տարի ժամկետով. հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար ազգային վարորդական վկայականի հիման վրա, առանց տեսական և/կամ գործնական քննությունների մասնակցելու, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական։

Միջազգային վարորդական վկայական ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում

‒ անձը հաստատող փաստաթուղթ,
‒ մեկ գունավոր լուսանկար՝ 3×4 չափսի,
‒ վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (12.000 ՀՀ դրամ),
‒ ազգային վարորդական վկայական՝ գործող։

Միջազգային վարորդական վկայականը տրվում է մինչև երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը։




Լրահոս