Պուտինը Ռաիսիի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ռուս-իրանական հարաբերությունների զարգացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են լավ տեմպերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

Նրա խոսքով, այդ հարաբերությունները զգալի ներդրում ունեն սիրիական կարգավորման գործում, իսկ առևտրի առումով երկրները կարող են պարծենալ ռեկորդային թվերով։

«Մենք կարող ենք պարծենալ առևտրի աճի ռեկորդային թվերով։ Մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը միջազգային անվտանգության ոլորտում՝ զգալի ներդրում ունենալով սիրիական ճգնաժամի կարգավորման գործում»,- հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին իր հերթին հույս է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Իրան շրջադարձային կդառնա երկու երկրների հարաբերությունների զարգացման համար։

«Ես մեծ հույս ունեմ, որ Ձեր պաշտոնական այցը Իրան շրջադարձային փուլ կդառնա տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման համար»,- նշել է Ռաիսին:




Լրահոս