Այսօր ԱԺ խորհրդի նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով: Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի խորհրդի անդամները կրկին պետք է հավաքվեին՝ նիստ անելու. օրակարգում ընդդիմադիր 33 պատգամավորներին պատգամավորական մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն էր:
Ուշագրավ է, որ Ալեն Սիմոնյանն արձակուրդից հետ է կանչել խորհրդի անդամներին այդ նիստին ներկայություն ապահովելու նպատակով: Սակայն փաստորեն քվորում ամեն դեպքում ապահովել չի հաջողվել:
Ն.Հ.