Հուլիսի 30-ին, ժամը 00։35-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։44-ին, մարվել՝ 00։48-ին։ Այրվել է կահույքը։
Փրկարարներն Ա․ Շ․-ին (ծնված 1967 թ․) դուրս են բերել բնակարանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս տարբեր աստիճանի մարմնական այրվածքներով հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի ԲԿ։