ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան հնարավոր այցի հստակ ժամկետ դեռ չկա։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հարցին՝ նախատեսվում է արդյոք մինչև տարեվերջ Պուտինի այցը Հայաստան, Պեսկովը պատասխանել է. «Իմ կարծիքով՝ ոչ։ Թեև, իհարկե, հրավեր կա։ Այժմ հստակ ժամկետ չկա»: