Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը 200-րդ հաղթանակն է տարել կարիերայում։
Դա տեղի է ունեցել Մոնրեալի մրցաշարի առաջին տուրում, որտեղ նրա մրցակիցը արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոն էր։ Հանդիպումը տևել է 2 ժամ 45 րոպե և ավարտվել է 7:6, 5:7, 6:3 հաշվով։ Խաչանովն իր ակտիվում ունի նաև 154 պարտություն։ Նա այս պահին ATP-ի վարկանիշային աղյուսակում 28-րդն է՝ 1395 միավորով։
Մոնրեալի մրցաշարում Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի խորվաթ թենիսիստներ Մարին Չիլիչ-Բորնա Չորիչ դիմակայության հաղթողը։