Թեհրանի դեմ պատժամիջոցների մեխանիզմները գործի կդրվեն Մոսկվային ԱԹՍ-ներ փոխանցելու դեպքում․ պետքարտուղարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն ակտիվորեն գործի կդնի Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մեխանիզմները, եթե Թեհրանը Մոսկվային անօդաչու թռչող սարքեր մատակարարի: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

Նա հիշեցրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հայտարարություններն այն մասին, որ Իրանը, Վաշինգտոնի տվյալներով, նախատեսում է Ռուսաստանին փոխանցել մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ զենք կրելու ունակ: Այս հայտարարությունը Մոսկվան ու Թեհրանը հերքել էին։

«Մեր գնահատմամբ՝ ռուսական պաշտոնական պատվիրակությունը վերջերս ստացել է իրանական արտադրության անօդաչու թռչող սարքի ցուցադրական նմուշ, որը կարող է կիրառվել հարվածային տարբերակով։ Մենք կարող ենք հաստատել, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ռուս պաշտոնյաները պատրաստություն են անցել Իրանում անօդաչու թռչող սարքերի փոխանցման համաձայնագրի շրջանակներում»,- ասել է Պատելը։




Լրահոս