ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. Ինչ ճանապարհ է անցել քիչ առաջ մահկանացուն կնքած գեներալ Սեյրան Սարոյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ հայտնեցինք, որ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` քիչ առաջ իր մահկանացուն կնքեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը։ Նա երկար ժամանակ տառապում էր մի քանի հիվանդություններով, և բժիշկները աշխարհի տարբեր երկրներում փրձում էին փրկել նրա կյանքը:

Հավելենք, որ գեներալն իր մահկանացուն կնքել է Իզմիրլյան բժշկական կենտրոնում։

Իսկ ինչ ճանապարհ է անցել գեներալ Սարոյանը։

Սեյրան Սարոյանը ծնվել է 1967թ.֊ին գ. Հայկաշեն (ՀՀ Արմավիրի մարզ):

Սեյրան Սարոյանը 1993 թվականին ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական կուրսերը, 2006 թվականին՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան` «Պետության ռազմական անվտանգություն» մասնագիտությամբ։

1985-1987 թվականներին Սեյրան Սարոյանը ծառայել է խորհրդային բանակում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը մարտնչել են Քարվաճառ, Քաշաթաղի, Կովսականի ազատագրման ճակատամարտերում։ 1993 թվականից մինչև 2007 թվականը եղելէ ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար։ Նա եղել է նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի զինակիցը։

Կոչումներ և պարգևներ

2000 թվականին նրան շոնրհվել է գեներալ-մայորի կոչում։ 1994 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության մեդալով», 1996 թ․-ին՝ «Մարտական խաչ», իսկ 2006 թ․-ին՝ «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով։ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից 1997 թվականին պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», 2002 թ․-ին՝ «Դրաստամատ Կանայան», 2003 և 2004 թվականներին՝ «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով։

2007 թվականի մայիսի 12-ին մեծամասնական ընտրակարգով թիվ 19 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր։ 2018 թ․ հեռացել է ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։

Ամուսնացած էր, ունի չորս երեխա։




Լրահոս