Նշվել է «Արծիվ» մահապարտների գումարտակի կազմավորման տարեդարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1992 թվականի օգոստոսին Սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչով հանրապետության տարբեր շրջանների ազատամարտիկներից կազմավորվեց «Արծիվ» մահապարտների գումարտակը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Հետագայում գումարտակի օրինակով ստեղծվեցին մահապարտների «Արծիվ» կամավորական ջոկատներ, որոնք տարբեր ստորաբաժանումների կազմում մասնակցեցին ռազմական գործողություններին տարբեր ուղղություններում՝ աչքի ընկնելով անօրինակ սխրանքներով։

Գումարտակի կազմավորման 30-ամյա հոբելյանի առթիվ, օգոստոսի 15-ին, «Արծիվ-1 մահապարտ» և «Արծիվ-Մահապարտների միություն» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ միջոցառումներ են կազմակերպվել Երևանում՝ Վ. Սարգսյանի կիսանդրու մոտ, «Եռաբլուր զինվորական պանթեոնում» և ՊՆ «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարանում։

Միջոցառումների մասնակիցները ծաղիկներ են խոնարհել մարտական ընկերների հիշատակին, կարևորել Արցախյան առաջին պատերազմում և ազգային բանակի կազմավորման ընթացքում մահապարտների գումարտակի անուրանալի ներդրումն ու դերը։




Լրահոս