ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույի եւ ԱԺ նախկին պատգամավորի սպանության գործով որոշում կկայացվի. 9 ամիս անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույի՝ Արթուր Ղազարյանի, եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանի սպանության գործով նախաքնության ավարտ կհայտարարվի: Այս պահին քրեական գործով կալանավորված են երեք անձ՝ Աժ նախկին պատգամավորի երկու որդիները եւ աղմկահարույց կրակոցով եւս մեկ վկա, որին ամիսեր առաջ էին հայտնաբերել եւ կալանավորել:

Հիշեցնեք, որ 2021 թվականի նոյեմբերի 11-ին Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով սպանվել էր 4 անձ, իսկ երեք անձ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը: Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը:
Կրակոցներից հետո նախաքննական մարմինը կալանավորել էր սպանված պատգամավորի որդիներին, որոնցից մեկին՝ Հակոբ Սիմոնյանին, օրերս ազատ էր արձակել եւ նրա ազատման հարցը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարանում:

Ի դեպ, կրակոցները հնչել էին հենց նախկին պատգամավորի տանը: Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ-ին մեծամասնականով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից էր ԱԺ պատգամավոր ընտրվել: Ի դեպ, հայտնաբերված անձը սպանված նախկին պատգամավորի մտերիմներից է:

Ք.Մ




Լրահոս