ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրությունները ձախողած Տիգրան Արզաքանցյանը որոշել է հետ բերել Արևմտյան Հայաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեմոկրատական կուսակցության  հետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցած եւ ձախողած Տիգրան Արզաքանցյանն այժմ էլ որոշել է նոր կուսակցություն բացել: Այսօր տեղի ունեցավ նրա՝ «Ուժը հայրենյաց» կուսակցության հիմնադիր համագումարը:

Լրագրողների հետ զրույցում նա վստահեցրեց՝ լավ օրից չի որոշել զբաղվել քաղաքականությամբ, սակայն այդպես էլ չհստակեցրեց՝ պահանջում է Նիկոլ Փաշիյանի հրաժարականը, թե՞ ոչ: Հավելենք, որ նրա կինը՝ Նատալյա Ռոտենբերգը հենց այս կուսակցությամբ է առաջադրվելու որպես քաղաքապետի թեկնածու:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս