Armenian text to speach

Արայիկ Հարությունյանը տարեդարձի առթիվ շնորհավորել է Գարեգին Երկրորդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին՝ ծննդյան 71-րդ տարեդարձի առթիվ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Վեհափառ Տեր,

Թույլ տվեք Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի խորոց սրտի շնորհավորել Ձեզ այս հիշարժան օրվա՝ Ձեր ծննդյան 71-րդ տարեդարձի առթիվ։

Արցախում գիտենք և բարձր ենք գնահատում Ձեր երկարամյա հայրենանվեր ու ազգանպաստ գործունեությունը, անձնուրաց ու անմնացորդ ծառայությունը Մայր Եկեղեցուն ու հարազատ ժողովրդին։ Ձեր աստվածահաճո գործերը մեծապես նպաստել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը, քրիստոնեական հավատքի տարածմանն ու ամրապնդմանը, աշխարհասփյուռ հայության համախմբմանն ու միավորմանը։

Թող ամենազոր Աստված խաղաղություն, արևշատություն ու ամենայն բարիք պարգևի Ձեզ, մեր հավատավոր ժողովրդին ու հայոց աշխարհին»։




Լրահոս