Անցել է 4 օր, սակայն իրավապահները դեռեւս չեն կարողացել հայտնաբերել օգոստոսի 18-ին էջմիածնում կրակոցներ արձակած անձին կամ անձանց: Սակայն այս աղմկահարույց կրակոցների մեջ եւս մեկ ուշագրավ հանգամանք կա:
Ենթադրյալ մարդասպանը, կրակելով Mercedes G500 մակնիշի 10 QC 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ, դեպքից հետո այրել է ինքնաձիգը եւ մեքենան, որոնք վերածվել են մոխրակույտի: Ասել է թե` ենթադրյալ մարդասպանը կամ մարդասպանները դեպքից հետո վերացրել են հետքերը:
Հիշեցնենք, որ կրակոցների արդյունքում հիվանդանոց էին տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Ա. Միքայելյանը, ով ունեցել է «կրծքավանդակի առաջնային պատի հրազենային վիրավորում», 27-ամյա Ա. Առաքելյանը, կարճ ժամանակ անց Ա. Միքայելյանը, գիտակցության չգալով, մահացել էր։ Իսկ ահա օրերս կրակոցներից վիրավորված Ա. Առաքելյանը տեղափոխվել էր Երևան եւ վիրահատվել:
Ք. Մ.