ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կարգադրությամբ արտաքին գործերի նախարարության քարտուղարության խորհրդական Տիգրան Սամվելյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության պետ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ նախագահի պաշտոնական էջից:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը.
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության քարտուղարության խորհրդական Տիգրան ՍԱՄՎԵԼՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության պետ (ծածկագիր՝ 01-9-Ղ1-1)՝ 3 տարի ժամկետով` գործուղման առաջին օր համարելով 2022 թվականի օգոստոսի 22-ը»,- ասվում է կարգադրության մեջ: