ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հովհաննես Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, Հովհաննես Անդրանիկի Ալեքսանյանի հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, 2022 թվականի ապրիլի 3-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Պորշե» մակնիշի 35 QM 282 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ժամանել են Երևան քաղաքի Բագրատունյաց 70 հասցեում գտնվող «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի արտադրամաս, շրջանցելով «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ֊ի գույքի պահպանման համար նախատեսված տարածքի դարպասները, մուտք են գործել արտադրամասի տարածք, ապամոնտաժել են այնտեղ գտնվող պոլիկլինիկայի ալյումինե շրջանակներով պատրաստված պատուհանները և դռները, որից հետո արդեն ապամոնտաժված՝ ընդհանուրը 101.800 ՀՀ դրամ արժողությամբ ալյումինե կոնստրուկցիաները տեղավորել են գործարանի մուտքի դիմաց կայանված վերը նշված ավտոմեքենայի բեռնախցիկում և սրահում, ինչից հետո էլ փորձել են դրանք գաղտնի հափշտակել, սակայն հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չեն հասցրել, քանի որ ժամը 20:05-ի սահմաններում բռնվել են տարածքում ծառայություն իրականացնող պարեկային ոստիկանության աշխատակիցների կողմից և գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Ք.Մ