Կասեցվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները՝ անհատ ձեռնարկատեր Գագիկ Մանուկյանին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր) ստուգում անցկացնելիս՝ կատարել են նմուշառում արտադրանքի առկա խմբաքանակից:

Նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ պանիր «Չանախ» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին:

Պանիր «Չանախ» արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել է, անհատ ձեռնարկատեր Գագիկ Մանուկյանին տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:




Լրահոս