Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, նշվում է Գիտելիքի միջազգային օրը: Հայաստանի Հանրապետության դպրոցներում այսօր հնչեց առաջին զանգը: Առաջին դասարանցիներն այսօր սրտի թրթիռով առաջին անգամ դպրոց գնացին՝ շփոթված, մի քիչ վախվորած, բայց մեծ ուրախությամբ: Այս խառնաշփոթից անմասն չեն մնում նաեւ հայ հայտնիները:
ArmLur.am-ը առանձնացրել է հայկական շոուբիզնեսի այն ներկայցուցիչներին, որենք այսօր իրենց երեխաներին առաջին անգամ ճանապարհել են դպրոց:
Այս տարի առաջին քայլերն է անում դեպի դպրոց երգչուհի Էմմի առաջին զավակը՝ Դանիելը: Այս առթիվ նա լուսանկարներ է հրապարակել եւ շնորհավորել որդուն:
Նշենք, որ երգչուհին ամուսնությունից հետո մշտական բնակություն է հաստատել Ամերիկայի միացյալ Նահանգներում:
Այսօր դպրոց են ճանապարհել նաեւ իրենց առաջնեկին հաղորդավարուհի, մոդել Լիլիթ Մուրադյանը:
«Անդրեան գնաց առաջին դասարան, արդեն մեծ աղջիկ է, ես էլ մեծ կին, բոլորի ճուտիկների սեպտեմբերի 1-ը շնորհավոր, դուք մենակ առողջ եղեք, մնացածը մենք կանենք»,-գրել է նա:
Լիդա Եղիազարյան