Հոկտեմբերի 20-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է գերմանական Մարշալի հիմնադրամի «Սեւծովյան վստահություն» (Black Sea Trust) կազմակերպության եւ Ռոբերտ Բոշ հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության հեռանկարները եւ դրանց խոչընդոտող երկու հիմնական խնդիրները` հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը: Այնուհետեւ առաջին նախագահը պատասխանել է պատվիրակության ներկայացուցիչների հարցերին: Հանդիպմանը մասնակցել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:
ՀԱՆԴԻՊԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ