ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մինչև վերջ պայքարել են ու կռվել». բացվեցին 44-օրյա պատերազմի հերոսների անվան դասասենյակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցում բացվեց դպրոցի սիրելի շրջանավարտներ` Համլետ Հովհաննիսյանի և Արման Խաչատրյանի անունով դասասենյակներ՝ վառ պահելով նրանց անունն ու գործը։ Նշենք, որ Համլետն ու Արմանը զոհվել են 44֊օրյա պատերազմում,  խորը վիշտ թողելով բոլորի սրտերում: Սակայն նրանց ապրեցնելն ու նրանց անունն ու հիշատակը վառ պահելը յուրաքանչյուրիս պարտքն է։

ArmLur.am-ի հետ զրույցում   դպրոցի տնօրեն Լիանա Մուրադյանն ասաց, որ այն դասենյակները, որտեղ Համլետն ու Արմանն են սովորել, կոգեշնչեն աշակերտներին` լինելու հայրենատեր և ազգային արժեքներն իրենց մեջ կրող քաղաքացիներ:

Զրուցեցինք նաեւ նահատակված հերոսների ծնողների հետ, ովքեր շատ հուզված, բայց և հպարտ էին իրենց զավակներով:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս