ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ՞
Ըստ վերլուծաբան Իգոր Մուրադյանի` պետք է պատրաստվել պատերազմի: Այդ մասին նա ասել է «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում. «Մինսկի խումբն ի վիճակի չէ լուծել որեւէ հարց, ավելին, իրավիճակն էլ ավելի է վատթարանում, եւ բանակցություններն էլ այսօր ընթանում են լարվածության ավելացմանը զուգընթաց եւ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությամբ: Կարելի է ասել, որ պատերազմական գործողություններ արդեն իսկ իրականացվում են, եւ ակնհայտ է, որ բանակցությունները ձախողվել են, դրանք արդեն շարունակել հնարավոր չէ… պատերազմ անպայման լինելու է, եւ պետք է պատրաստվել»:

ՆՈՐ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Հոկտեմբերի 22-ին` ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա «Քաղաքացիական ֆորումի ռազմավարությունը» թեմայով երկրորդ քննարկումը, որի բանախոսներն են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը եւ «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

ՈՐԴԵՍՊԱՆՆ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ Է
Սեպտեմբերի 6-ին Արարատ քաղաքում իր անչափահաս երկու տղաներին սպանած Ռոզա Ալոյանն անմեղսունակ է ճանաչվել: Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունը: Ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական հանձնաժողովը տվել է եզրակացություն, ըստ որի` իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Ռոզա Հակոբի Ալոյանին հարկ է ճանաչել անմեղսունակ: Հիշեցնենք, որ որդեսպան մայրը Նուբարաշենի հոգեբուժարանում  ինքնասպանության փորձ էր կատարել, սակայն բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը:

ՔԱԴԱՖԻՆ ՍՊԱՆՎԱԾ Է
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին մահացել է ստացված վերքերից: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Լիբիայի ԱԱԽ ներկայացուցչին: Թեեւ միջազգային ԶԼՄ-ները հաղորդում են, որ այս լուրը պաշտոնապես հաստատված չէ, Al-Jazeera հեռուստաալիքն արդեն իսկ ցուցադրել է վիրավոր եւ արնաշաղախ Քադաֆիին ձերբակալելու կադրերը: Al-Jazeera հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ Քադաֆին զոհվել է Սիրթ քաղաքի մարտերի ժամանակ, եւ նրա մարմինը տեղափոխվել է Միսրատա: Բացի այդ, հաղորդվում է, որ զոհվել է Քադաֆիի վարչակարգի պաշտպանության նախարար Աբու Բաքր Յունուս Ջաբրը, իսկ տեղեկատվության նախարար Մուսա Իբրահիմը գերի է ընկել:

ԱՐՅՈՒՆԱՊԻ՞ՂԾ Է                
Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները համացանցում տարածած  Կարեն Արայանի մոր` Մարինա Արայանի հայտարարությունները` կապված Անժելա Սարգսյանի` սեփական դստերը պղծելու հետ,  իսկական  շոկ են առաջացրել հանրության շրջանում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանը Մարինա Արայանի նկարագրած տեսարանը որակել է իբրեւ արնապղծության շեմ: «Սա արնապղծության շեմ է, քանի որ մայրը սեռական հաճույք է զգում, երբ երեխան է իրեն մերկացնում»,-նշել է  հոգեբանը` հավելելով, թե չի կարծում, որ դա մոր ու երեխայի միջեւ բարիդրացիական հարաբերություն է:




Լրահոս