ՀԱՅՏՆԻՆԵՐԻՑ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԱՅՐԱՑԵԼ 2022Թ.-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամփոփելով տարին՝ ArmLur.am-ը ներկայացնում է այն հայ հայտնիներին, որոնց ընտանիքում 2022 թվականին համալրում է եղել: 2022-ը նոր զգացումներ ու հույզեր է պարգեւել Սիրուշոյին, Արամ mp3-ին, Տիրուհի Հակոբյանին եւ Լենա Ղազարյանին:

 

Երգչուհի Սիրուշոն, որն օրերս է վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որտեղ մեկնել էր երրորդ զավակին՝ Զաբելին լույս աշխարհ բերելու նպատակով, պարբերաբար իր հետեւորդների հետ կիսվում է նրա լուսանկարներով:

Նշենք, որ երգչուհին Ամերիկայի Միացյալ Նահանգներ էր մեկնել դստերը լույս աշխարհ բերելու նպատակով, իսկ մինչ այդ երգչուհու անվան շուրջ քննադատություններն եւ քննարկումները չէին դադարում:

«Սա մեկ ամիս առաջ էր՝ Զաբելի 40-րդ օրն էր,  ու այն մեզ համար շատ խորհրդանշական էր…

Արարողությունն իր աղոթքով օրհնեց Արցախի թեմի երկար տարիների առաջնորդ, Արցախի հերոս, հաղթանակի խորհրդանիշ Պարգեւ սրբազանը…»,-գրել է նա:

Օրերս լույս աշխարհ է եկել նաեւ դերասան, երգիչ Արամ mp3-ի դուստրը, ում նա անվանակոչել է Շողեր: Նշենք, որ երգիչն ունի երկու զավակ, մեկ դուստր:

«Սիրտս կրակով լցվեց, Շողե՛ր ջան»,-այսպես էր գրել նա դստեր լույս աշխարհ գալու առթիվ:

Այս տարվա մայիսի 21-ին լույս աշխարհ է եկել երիտասարդ դերասանուհի  Տիրուհի Հակոբյանի առաջնեկը: Զույգը երեխային անվանել է Դանիելլա:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում դերասանուհին, անդրադառնալով դստերը, ասել էր. «Հիմա օրս նվիրված է իմ փոքրիկ՝ երկու ամսական եւ 11 օրական Դանիելլային: Իրականում կդժվարանամ ասել, թե ինչպես եմ օրս սկսում, քանի որ հիմա ամառ է, իսկ ամռանը անկանխատեսելի է, ամեն օրը տարբեր է մյուսից, դրա համար չեմ կարող ստույգ ասել, միայն ավարտելը կարող եմ ասել հստակ, որ ավարվում է Դանիելլային քնեցնելով»,- ժպիտով նշում է դերասանուհին:

Ամերիկաբնակ երգչուհի Լենա Ղազարյանն այս տարի նույնպես մայրացել է: Երգչուհին դուստր է ունեցել: «Շնորհակալ եմ, Տե՛ր. 01.07.22, Նելլի Նշանի Փամբուկյան: Մայրը ամենանվիրական բանն է ամբողջ աշխարհում: Լինել մայր նշանակում է ներել ու զոհաբերել ինքդ քեզ: Մայր դառնալով՝  կինը իրեն հավերժ զրկում է թույլ լինելու իրավունքից»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԿԱՅԱՑԱՎ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ-ԳԻՆԵՁՈՆԸ

ԱՐՏ PR ընկերության նախաձեռնությամբ եւ Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի աջակցությամբ օգոստոսի 30-ին Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ Հրաչ Հառիճեցու (Դավթյան) «Գնալու եկա» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդես-գինեձոնը։

 

Շնորհանդես-գինեձոնին ներկա էին գրողի հարազատները, գրչակից ընկերներն ու ընթերցողները: Ծանոթներն ու գրչակից ընկերները հիշողություններ ներկայացրին Հառիճեցու մասին՝ ընթերցելով պատառիկներ նրա ժողովածուից:

Մանուկ հասակում որբանալով՝ Հրաչ Հառիճեցին բավական ծանր մանկություն է ունեցել, իսկ այդ օրերն ու ապրումները հայելանման պատկերով արտացոլված են գրողի ստեղծագործություններում:

«Հայրս մահացավ 82 տարեկան հասակում, գրել սկսել է կյանքի վերջին տարիներին ու բավական բեղմնավոր է եղել գրիչը. 10 տարիների ընթացքում 4 գիրք է հրատարակել, որից 2-ը բանաստեղծությունների ժողովածուներ են»,- «Արմենպրես»-ին նշեց բանաստեղծի դուստրը՝ Վարդուհի Դավթյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՐՏ PR  ընկերության հիմնադիր-տնօրեն Գայանե Դավթյանին եւ Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքին հոր վերջին փափագը՝ գրքի շնորհանդեսը կյանքի կոչելու համար:

«Գնալու եկա» ժողովածուն Հրաչ Հառիճեցու բանաստեղծությունների երկրորդ գիրքն է , որտեղ նա ամփոփել է իր ապրած կյանքի պատկերները եւ ապրումները։

 

 

 

ԿԿԱՅԱՆԱ ՀԱՄԱՏԵՂ ԵԼՈՒՅԹ

Սերժ Թանկյանը նշել է, որ անհամբեր սպասում է իր եւ Բրայան Մեյի՝ Երեւանում կայանալիք համատեղ ելույթին։ Սեպտեմբերի սկզբին Queen լեգենդար խմբի կիթառահարը կժամանի Հայաստան՝ StarmusVI փառատոնի շրջանակներում։ Մեյն ու Թանկյանը կկատարեն Queen-ի The Show Must Go On երգը։

Նշենք, որ սեպտեմբերի 7-ին Մեյը հանդես կգա Another world համերգային ծրագրով, որին կմասնակցեն Գրեհամ Գոլդմանը, Դերեկ Շերինյանն ու Sons of Apollo խմբի մասնակիցները, Մոնսերատ Մարտին, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը։

 

 

 

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ՝ 5-ՐԴ ՏՈՒՐՈՒՄ

Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է «Սաութհեմփթոնից» կրած 1:2 հաշվով պարտությունը Անգլիայի առաջնության 5-րդ տուրի խաղում։ «Գրեթե բոլոր հանդիպումները մենք լավ ենք սկսում, բայց հետո կենտրոնացվածության եւ գործողությունների հետեւողականության խնդիր ենք ունենում։ Մենք ձգտել ենք լուծումներ գտնել։ Ես ատում եմ պարտվել, եւ այս մրցաշրջանում մենք դարձյալ պարտվեցինք։

Կարծում եմ՝ շատ բան պետք չէ մրցակիցներին մեզ հաղթելու համար։ Մենք ձգտում ենք հաղթանակի, բայց պետք է շատ արագ հասկանալ, թե որն է մեր խնդիրը։ Նաեւ չեմ հասկանում, թե ինչու այսքան շատ ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»,- Տուխելի խոսքը մեջբերում է ESPN-ը։ «Չելսին» Անգլիայի ընթացիկ առաջնությունում պարտվել էր նաեւ «Լիդս Յունայթեդին»՝ 0:3: Լոնդոնյան թիմը 7 միավորով 8-րդն է։

 

 

ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Փոփի արքա Մայքլ Ջեքսոնը կախվածություն առաջացնող թմրանյութեր գնելու համար ինքնությունը կեղծող 19 փաստաթուղթ է օգտագործել` հղում տալով TMZ Investigates. Who Really Killed Michael Jackson նոր վավերագրական ֆիլմին: «Մայքլը մեծապես պատասխանատու է իր մահվան համար, սակայն բժշկական համայնքը, անշուշտ, մեծ օգնություն է ցուցաբերել նրան», – ասվում է Ջեքսոնի պլաստիկ վիրաբույժ Հարի Գլասմանի տարածած հայտարարության մեջ:

Ֆիլմում նշվում է, որ, հակառակ նրան, որ Մայքլ Ջեքսոնի մահվան համար մեղադրվում էր բժիշկ Ջեքսոն Կոնրադ Մյուրեյին, որը պարբերաբար նրան պրոպոֆոլ էր տալիս, ամեն ինչ շատ ավելի բարդ էր:«Բժիշկ Մյուրեյը Ջեքսոնի անկողնու մոտ էր», – ասել է Լոս Անջելեսի ոստիկանության հետախույզ Օռլանդո Մարտինեսը եւ հավելել, որ Ջեքսոնը երկար տարիներ գիտակցված դեպի մահն է գնացել, այդ թվում` բժիշկների թողտվության պատճառով, որոնց նա դիմել էր:

 




Լրահոս