Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը սեպտեմբերի 23-ից կմեկնարկի իր չորրորդ կանոնավոր չվերթը՝ Երեւանից Սոչի:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ավիաընկերության տարածած հաղորդագրությունից, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Սոչիի միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երեք չվերթ կիրականացվի:
«Մոսկվայից հետո Սոչին Ռուսաստանի Դաշնության երկրորդ քաղաքն է, որտեղ Fly Arna-ն ուղիղ թռիչքներ կիրականացնի։ Չափազանց հպարտ ենք մեր չվերթային ցանցի հերթական ընդլայնմամբ, ինչը մեր ուղեւորներին հնարավորություն կտա ճամփորդել Սոչի գործնական եւ հանգստի նպատակներով», – ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Նշվում է, որ FlyArna-ն շուտով կհայտարարի նոր ուղղությունների մասին։