Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ, հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից: Հայկական կողմը կորուստ չունի:

Միևնույն ժամանակ ՊՆ-ից հաղորդում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն, հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ:




Լրահոս